Wednesday, 03 06 2026
2026-ի ճանապարհաշինական ծրագրերում գերակշռում են համայնքային և տեղական նշանակության ճանապարհները
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Շեյխա Նասեր Ալ Նուեյսը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունները
Հրդեհ Ծովագյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
Հայաստանն ու ՄԱԿ ՓԳՀ-ն ամրապնդում են համագործակցությունը միջազգային պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը
00:03
Իրանն ու ԱՄՆ-ն աշխատում են համաձայնագրի վերջնական ձևակերպումների վրա․ Արաղչի
Քաջարանից Ագարակ ձգվող հսկայական կամուրջներն ու թունելները վերափոխում են Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության անդամների հետ քննարկվել է ընտրական գործընթացի թափանցիկության գործում Հակակոռուպցիոն կոմիտեի դերը
23:39
Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին
Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը
23:36
Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել
ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանն ընտրություն կկատարի երկու երկրների եղբայրական հարաբերությունների ամրապնդման օգտին
Երևանում տելեգրամյան հավելվածի միջոցով ապօրինի թմրաշրջանառության դեպքով ձերբակալվել է չորս անձ
23:33
ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակության այցը Կիև սկսվել է ուկրաինացի զոհված զինվորների հիշատակին հարգանքի տուրքով
Որքա՞ն մարդ է մասնակցել այսօր կայացած «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
Արդի տեսահսկման համակարգ՝ Քրեակատարողական ծառայությունում
Մի՛ ընտրեք այլ երկրների ծառայող ուժերի
Տնտեսվարող սուբյեկտների գազի հաշվառման սարքերը կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիայի» հաշվին. ՀԾԿՀ որոշում
Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ
Ապամոնտաժվել է Դիմաց լեռան տարածքում տեղադրված կառույցը. Համբարձում Մաթևոսյան
Վանաձորում, Գյումրիում, Արարատում և Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 23-29-ը
Չենք տրվելու «ելակ կամ պետություն» կեղծ այլընտրանքին․ մենք անրդեն ընտրել ենք․ վարչապետ
ՊԵԿ-տնտեսվարող բաց երկխոսություն․ քննարկվել են կրիպտոակտիվների ոլորտի հարկային կարգավորումները
Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը
22:10
Ճապոնիային հարվածել է ամենաուժեղ թայֆունը
Ռուսաստանաբնակ բլոգերի մասնակցությամբ ընտրակաշառքի գործով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մարտի 1-ի զոհերի հարազատները դժգոհ են ԵԽԽՎ համազեկուցողներից

Մարտի 1-ի զոհերից Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը, դժգոհ է ԵԽԽՎ Մոնիտորինգային կոմիտեի համազեկուցողներ Աքսել Ֆիշերի և Ջոն Պրեսկոտի աշխատանքից և նրանց՝ օրերս Հայաստան կատարելիք այցից առանձնապես մեծ ակնկալիքներ չունի: Այս մասին նա ասաց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:

«Վերջին անգամ, երբ նրանք Հայաստանում էին և այստեղից գնալուց հետո հայտարարեցին, որ Մարտի 1-ի էջը կարելի է փակված համարել, նույնիսկ չէին էլ հանդիպել մեզ հետ: Ես գտնում եմ, որ եթե համազեկուցողներն իրենց առանցքային հարցերից մեկը նշել են Մարտի 1-ին 10 անձանց սպանությանը վերաբերող ԵԽԽՎ 1837 բանաձևի դրույթների իրականացմանն առնչվող խնդիրը, ապա պետք է անպայման մեզ հետ հանդիպեն»,- ասաց Ալլա Հովհաննիսյանը:

Նրա տեղեկացմամբ, համազեկուցողների՝ Երևան սպասվելիք այցի մասին տեղեկանալուց հետո իր և մյուս զոհերի հարազատների անունից ինքը Աքսել Ֆիշերի և Ջոն Պրեսկոտի հետ հանդիպման խնդրանքով դիմում է ներկայացրել ԵԽԽՎ երևանյան գրասենյակ: «Դիմումում նշել եմ, որ մենք՝ զոհերի հարազատներս, տեղեկություններ ունենք սպանությունների վերաբերյալ, որոնց մասին ցանկանում ենք տեղեկացնել համազեկուցողներին: Քիչ առաջ ինձ զանգահարեց ԵԽԽՎ երևանյան գրասենյակի աշխատակցուհին, և ասաց, որ համազեկուցողները, տեղեկանալով, որ զոհերի ծնողներն իրենց հետ հանդիպում են խնդրում, նշել են՝ կգանք Երևան, այդ ժամանակ էլ կտեսնենք՝ հարմար է հանդիպում նշանակել, թե ոչ: Այսինքն՝ ոչ մերժել են մեր խնդրանքը, ոչ էլ հանդիպման օր են նշանակել: Եթե Ֆիշերն ու Պրեսկոտը չցանկանան հանդիպել մեզ հետ, ապա մենք ԵԽԽՎ գրասենյակի մոտ ակցիա կանենք: Շատ վիրավորական է, երբ եվրոպացի պաշտոնյաները մեր հանդեպ երկակի ստանդարտներ են կիրառում: Իմ երեխան Հունաստանում զոհված տղայից վատը չէ, երբ նրան սպանող ոստիկանին ցմահ բանտարկության են դատապարտում, իսկ իմ երեխային սպանող ոստիկանը ոչ միայն շարունակում է աշխատել համակարգում, դեռ մի բան էլ իմ և իմ ընտանիքի համար վտանգ է ներկայացնում»,- ասաց Տիգրան Խաչատրյանի մայրը:

Ամփոփելով՝ Ալլա Հովհաննիսյանը նկատեց, որ Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ ՀՔԾ՝ ամիսներ առաջ ներկայացրած միջանկյալ զեկույցում բոլոր տվյալները խեղաթյուրված են: «Մասնավորապես, փորձ է արվում արատավորել զոհերին, նրանց ներկայացնել որպես պոտենցիալ հանցագործ»,- ասաց Ալլա Հովհաննիսյանը:

Նշենք, որ ԵԽԽՎ Մոնիտորինգային կոմիտեի համազեկուցողներ Աքսել Ֆիշերը և Ջոն Պրեսկոտը Հայաստան կայցելեն հունվարի 16-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում