Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ UNESCO-ում Իրանի դեսպանը հայտարարել է, որ այդ կազմակերպությունն իրանցի ատոմագետի սպանության կապակցությամբ իր լռությամբ աջակցում է ահաբեկչությանը։ UNESCO-ում Իրանի դեսպան Մոհամադ Ռեզա Մաջիդին նամակ է հղել այդ կազմակերպության գլխավոր քարտուղար Իրինա Բոկովային, որում նշել է.
«Իրանցի միջուկային մասնագետների նկատմամբ իրագործվող ահաբեկչության նկատմամբ UNESCO-ի չինովնիկների լռությունը ծառայում է այդ կազմակերպության կողմից ահաբեկչության աջակցմանը։ Համաձայն սեփական պատմական պարտավորությունների՝ UNESCO-ի չինովնիկները պետք է դատապարտեն այդ հանցանքը և միջոցներ ձեռնարկեն իրանցի ատոմագետներին նկատմամբ այդօրինակ ահաբեկչությունների կանխման և արմատախիլ արվելու ուղղությամբ։ Այդ ահաբեկչական շղթայի վերջին օղակը Ահմադի Ռուշանն է։ Ահաբեկչական հարձակումները չեն կարող կանխել գիտական արենայում իրանական ժողովրդի ջանքերը»։
Նշվում է, որ տվյալ նամակը հասցեագրվել է UNESCO-ի ենթակայության տակ գտնվող բոլոր կազմակերպությունների ղեկավարներին և տվյալ կազմակերպության անդամ երկրների դեսպաններին։











































