Նիդերլանդների Ֆրիսլանդիա մարզում հրավառությունից ստակած մկան խրտվիլակը կներկայացվի վայրի բնության թանգարանում: Ինչպես հաղորդում է բրիտանական The Daily Telegraph պարբերականը, թանգարանի աշխատակիցները հայտնել են, որ մուկը կդառնա կենդանիների նկատմամբ վատ վերաբերմունքի դեմ էքսպոզիցիայի մի մասը:
Աստրոմիուս մականունով մուկը սատկել էր այն բանից հետո, երբ Նիդերլանդների երիտասարդ բնակիչը նրան «ամրացրել էր» հրավառության հրթիռին և օդ բաց թողել: Ոստիկանությունը ձերբակալել է 20-ամյա երիտասարդին, իսկ այրվածքներ ստացած մուկը շատ չանցած սատկել է:
Պարբերականը գրում է, որ Աստրոմիուսը միակ դաժանորեն սպանված կենդանին չէ, որի խրտվիլակը ներկայացվում է թանգարանում:











































