BBC-ն հայտարարել է վերջին կես տարվա ընթացքում բրիտանական հեռարձակման ընկերության գլխավոր մենեջերների աշխատավարձը 21 միլիոն ֆունտով (32 միլիոն դոլար) կրճատելու մասին:
BBC-ի գլխավոր մենեջերների աշխատավարձը նվազել է` 120 միլիոն դոլարից հասնելով 88 միլիոնի, այսինքն՝ 27 տոկոսով: Նախապես պլանավորվել էր աշխատավարձերը կրճատել է 25 տոկոսով, ընդ որում՝ ենթադրվում էր, որ այն իրականացվելու էր գլխավոր մենեջերների՝ 20 տոկոսով կրճատման հաշվին: Սակայն այս պլանները գերակատարվել են. BBC-ի գլխավոր մենեջերների թիվը կրճատվել է 25 տոկոսով, իսկ աշխատավարձը՝ 27 տոկոսով:
BBC-ի ֆինանսական բաժնի ղեկավար Լյուսի Ադամսի խոսքերով՝ այդ արդյունքին հնարավոր է եղել հասնել ղեկավարության որոշ բարձրաստիճան և բարձր վարձատրվող անդամների հեռացումից հետո:
Միայն գլխավոր տնօրեն Մարկ Բայֆորդի և շուկայագիտության հարցերով ընկերության տնօրեն Շարոն Բեյլեյի հեռացումը թույլ տվեց ընկերությանը տարեկան տնտեսել 1,2 միլիոն ֆունտ:
Բրիտանական հեռարձակման ընկերության ղեկավար Քրիս Պատտենի փոխանցմամբ՝ BBC-ի բարեփոխումները ազդելու են աշխատակիցները ընդամենը 1 տոկոսի վրա:






































