Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավար Ռոլանդ Կոբիան լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանի ու ԵՄ-ի միջև գործող անցագրային ռեժիմի մեղմացման շուրջ առաջիկա բանակցություններին.
«Հուսով ենք, որ մենք կարող ենք արագորեն ավարտին հասցնել անցագրային ռեժմի մեղմացման շուրջ Ադրբեջանի հետ տարվելիք բանակցությունները։ Դրա արդյունքում Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան պարզեցված սխեմայով այցեր կատարել դեպի Եվրոպա։
Այդ բանակցությունները կսկսվեն փետրվարի առաջին շաբաթին Բաքվում։ Այդ նպատակով Բաքու է ժամանելու ԵՄ-ի բանակցային թիմը, սակայն դեռևս հայտնի չէ, թե ով է գլխավորելու այն։ Սա լավ նորություն է Ադրբեջանի հետ համագործակցության շրջանակներում։ Մենք հասկանում ենք, որ անցագրային ռեժիմի մեղմացման հարցն Ադրբեջանի բնակչությանն ամենաշատ հուզող խնդիրներից մեկն է»։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 20-ին Բրյուսելում կայացած ԵՄ Նախարարների խորհրդի նիստում որոշվեց մանդատ տրամադրել Եվրահանձնաժողովին՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ անցագրային ռեժիմի և ռեադմիսիայի մեղմացման բանակցություններ սկսելու համար։









































