Tuesday, 16 06 2026
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում
21:09
Թրամփը հայտարարել է, որ հնարավոր ամեն բան կանի ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորելու համար
Հայաստան-Սերբիա հարաբերությունների բացը լրացնել է պետք

Հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի առաջարկը նախընտրական պոպուլիստական փուչիկ է. ՀՀԿ

Տարին ընտրական է, և ՀՀԿ-ն թե խորհրդարանական, թե նախագահական ընտրությունները դիտարկում է որպես մեկ միասնական գործընթաց: Այսօր հանդիպելով լրագրողների հետ` հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանը:

«Ներկայումս կուսակցությունում կատարվում են նախապատրաստական, կազմակերպչական բնույթի աշխատանքներ` շտաբների կազմավորում, համախոհների համախմբում, կուսակցական աշխատանքների ակտիվացում, կուսակցական նոր գրասենյակների բացում: Այն, ինչ կորոշի կուսակցության գործադիր մարմինը, դա էլ հասարակությանը կներկայացվի որպես ՀՀԿ նախընտրական ծրագիր:

Մեզ համար շատ կարևոր է, որ խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո անցում կատարենք նախագահական ընտրությունների կազմակերպչական աշխատանքներին»,- ասաց նա:

Գագիկ Մելիքյանի խոսքով` երկրում, անխոս, առկա են սոցիալական խնդիրներ, սակայն դրանք չեն կարող պատճառ լինել, որ հասարակությունը քիչ վստահի իշխանություններին և ՀՀԿ-ին քիչ քվեներ տա:

«Կարծում եմ, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո ժողովրդի սոցիալական կյանքում դրական առաջընթաց կգրանցվի: Մեր ծրագրային հիմնադրույթներում կընդգրկվեն նոր աշխատատեղերի հիմնման, տնտեսության զարգացման կետեր, որոնք էլ կօգնեն բարելավել հասարակության սոցիալական վիճակը»:

Անդրադառնալով հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցում կատարելու «Ժառանգության» և ՀՅԴ-ի համատեղ առաջարկին` ՀՀԿ-ական պատգամավորը նկատեց, որ վերոնշյալ երկու կուսակցությունների այս նախաձեռնությունն ընդամենը պոպուլիստական քայլ է:

«Նման քննարկումները նախ` պետք է անցկացվեին Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելուց առաջ: Սա ուշացած նախաձեռնություն է 2012-ի , միաժամանակ խիստ վաղաժամ`հաջորդ` 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների տեսանկյունից: Սա ընդամենը նախընտրական քարոզչական, պոպուլիստական փուչիկ է: Այս առաջարկությունը չարժե ուռճացնել, և պետք է դիտարկե լ հետևյալ համատեքստում. ընդդիմությունը նախապես հայտարարում է հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցում կատարելու մասին, որպեսզի մայիսին կայանալիք ընտրություններին բարձր արդյունքներ չգրանցելու դեպքում ասի` «տեսեք, իշխանությունը չհամաձայնեց մեր առաջարկին, դրա համար էլ մենք քիչ թվով քվեներ ստացանք»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:

Հիշեցնենք, որ հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցում կատարելու համատեղ առաջարկով հանդես էին եկել ՀՅԴ և «Ժառանգություն» կուսակցությունները: Այդ առաջարկին արձագանքել են ՀԱԿ-ը, «Ազատ դեմոկրատներ»-ը և քաղաքական մի շարք այլ ուժեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում