BBC-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի հետ գործարքների մեջ մտած 3 միջազգային էներգետիկ ընկերությունների դեմ։ Վերջիններիս թվում է ընդգրկվել նաև չինական Zhuhai Zhenrong կորպորացիան, որը, պետդեպարտամենտի տվյալներով, հանդիսանում է Իրանին վերամշակված նավթի խոշորագույն մատակարարը։
Այդ երեք ընկերությունները զրկվել են արտահանման հարցում ամերիկյան արտոնագիր ստանալու իրավունքից։ Չնայած դրան՝ վերլուծաբաններն ընդգծում են, որ ամերիկյան այս պատժամիջոցները հիմնականում կրում են խորհրդանշական բնույթ, քանի որ չինական ընկերությունը թույլ ձևով է ներկայացված ԱՄՆ-ում։
Պատժամիջոցների տակ ընկած մյուս երկու ընկերությունները գտնվում են Սինգապուրում ու ԱՄԷ-ում։








































