Յորքի դքսուհին կարող է դատապարտվել 20 տարվա ազատազրկման՝ թուրքական բանտում, քանի որ մեղադրվում է մանկատանը գաղտնի նկարահանումներ կատարելու մեջ։
Մեղադրանքները կապված են վավերագրական ֆիլմի հետ, որը Սառա Ֆերգյուսոնը նկարել էր 2008 թվականին՝ ITV-ի հետ` ցույց տալու համար, թե ինչ վիճակում են գտնվում պետական հաստատությունները:
Ինչպես գրում է Daily Mail-ը, դքսուհու խոսնակն ասել է, որ դքսուհին ողջ ժամանակ համագործակցել է Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի կառավարությունների հետ:
Դքսուհուն ներկայացված մեղադրանքների մասին հայտարարվել է այսօր՝ թուրքկան իշխանությունների կողմից:
Երեկ դատարանն արքայազն Անդրյուի նախկին կնոջը մեղադրել է օրենքին դեմ գնալու և հինգ երեխաների իրավունքները խախտելու մեջ: Դատալսման ոչ մի օր դեռ չի նշանակվել, բայց հայտնի է, որ դքսուհին կարող է դատապարտվել մինչև 22 տարվա ազատազրկման:













































