Համաշխարհային հետախուզական վերլուծության Stratfor ընկերությունը կրկին շահագործում է իր կայքը, որը փակվել էր Սուրբ Ծննդյան տոներին՝ ցանցահենային հարձակման պատճառով:
Հարձակման պատճառով անջատվել էին Stratfor-ի սերվերները և տեղի էր ունեցել հազարավոր հաճախորդների կրեդիտային քարտերի, ինչպես նաև՝ այլ անձնական տեղեկատվության արտահոսք:
BBC-ն գրում է, որ Stratfor ընկերությունը ներողություն է խնդրել կրեդիտային քարտերի մանրամասների անվտանգության ոչ բավարար ապահովման համար:
Ինչպես արդեն հաղորդել էինք, հարձակման համար մեղադրվում էր Anonymous ցանցահենային խումբը: