Ջեյմս Քեմերոնի «Ավատար» ֆիլմի սիքվելը լույս է տեսնելու 2017 թվականին` նախանշված 2014-ի փոխարեն: Այս մասին հայտնում է Bleedingcool.com կայքը` վկայակոչելով ֆիլմի պրոդյուսեր Ջոն Լանդաուին, որը հայտարարել է, որը ֆիլմի թողարկմանը մնացել է 4 տարի:
Պլանավորվել էր, որ Քեմերոնը «Ավատարի» սիքվելի վրա աշխատելու է 2011 թվականից, սակայն ռեժիսորը զբաղված է եղել 3-մետրանոց Տիտանիկի պատրաստմամբ: Բացի այդ, քանի որ ֆիլմում խոսքը վերաբերում է ստորջրյա աշխարհին, նկարահանումները պահանջում են տոխնոլոգիական նոր վերամշակում:
Bleedingcool.com կայքի տվյալներով, «Ավատար-2»-ում փորձարկում է կատարվելու մեկ վայրկյանում կադրերի քանակի ավելացման ուղղությամբ: Սովորաբար դրանց թիվը 24 է, սակայն The Hobbit ֆիլմում Փիթր Ջեքսոնը փորձեց մեկ վայրկյանում նկարել 48 կադր, իսկ Քեմերոնը մտադիր է կադրերի թիվը հասցնել 60-ի:









































