Հունվարի 12-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի անդամների հետ` կազմակերպության ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկրի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր:
Նախագահ Սահակյանը կարևոր է համարել նման քննարկումները` այն որակելով որպես քաղաքական կուլտուրայի առանցքային բաղադրամաս:Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:







































