ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ, ՆԱՏՕ-ն մտադիր չէ որևէ դերակատարություն ունենալ Իրանի շուրջ առաջացած իրավիճակում։ Այս մասին հայտարարել է Դաշինքի շտաբ-կայանի դիվանագիտական աղբյուրը։
Վերջինս, մեկնաբանելով Իրանի շուրջ տիրող լարվածության աճը և Պարսից ծոցի տարածաշրջանում ՆԱՏՕ-ի առանցքային երկրների՝ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ռազմածովային խմբավորումների ուժեղացումը, ընդգծել է իրանական միջուկային ծրագրի կարգավորման հարցում միջազգային հանրության ջանքերի համաձայնեցումը. «Որպես կազմակերպություն՝ ՆԱՏՕ-ն իրեն որևէ դերում չի տեսնում Իրանի շուրջ ստեղծված իրավիճակում»։









































