Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Մինսկի շրջանի մանկատուն այցի ժամանակ սկանդալային դեպք է տեղի ունեցել:
Ինչպես հաղորդում է բելառուսական ընդդիմադիր Хартия-97 կայքը, դեկտեմբերի 29-ին Լուկաշենկոն այցելել է Ժոդինո քաղաքի մանկատանը կազմակերպված ցերեկույթին:
Նվերներ բաժանելիս նախագահը գրկել է երեխաներից մեկին, որը նրան ցույց է տվել իր նկարած տնակը: «Լավ տնակ է,- ասել է Լուկաշենկոն,- կուզե՞ս այնտեղ բնակարան ունենալ»: «Ինչ է՝ հիմա՞ր ես»,- պատասխանել է աղջիկը:









































