Հունվարի 11-ին` ժամը 08.30-ին, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները Գանձաքար գյուղից բերման են ենթարկել 55-ամյա Անուշավան Հ-ին:
Վերջինս հունվարի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով, այն է` առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունը, որը կատարվել է խոշոր չափերով:
«Առաջին լրատվական»-ը ոստիկանությունից տեղեկանում է, որ Հակոբյանը կալանավորված է: