Pew Research Center ընկերության կատարած հետազոտությունները ցույց են տվել, որ ամերիկացիների երկու երրորդը (66 տոկոս) համարում է, որ հարուստների և աղքատների միջև հակասությունները ուժեղ են կամ շատ ուժեղ են:
Ընկերության կայքում ասվում է, որ 2009 թվականի համեմատ այս ցուցանիշը աճելէ 19 տոկոսով: Նրանց թիվը, ովքեր սոցիալական հակասությունը համարում են «շատ ուժեղ», աճել է երկու անգամ և հասել 30 տոկոսի (սա ամենամեծ ցուցանիշն է նմանատիպ հետազոտությունների ամբողջ ընթացքում` սկսած 1987 թվականից):
Հատկապես աճել է սպիտակամորթ ամերիկացիների շրջանում նրանց թիվը, ովքեր հակասություն են տեսնում հարուստների և աղքատների միջև (43-ից 65 տոկոս): Սևամորթների մոտ աճը կազմել է ութ տոկոս: Հանրապետականների մոտ այս հակամարտությունը տեսնում է 55, իսկ դեմոկրտաների մոտ` 73 տոկոսը:
Հետազոտությունը ցույց է տվել, որ այժմ հարուստների և աղքատների հակասությունն ավելի գերակա է, քան ներգաղթյալների և տեղաբնիկների, ինչպես նաև սևամորթ և սպիտակամորթ ամերիկացիների միջև հակամարտությունը:
ԱՄՆ սոցիալական լարվածության վառ ապացույցը «Գրավեք Ուոլ Սթրիթը» շարժումն է, որի մասնակիցները բողոքում են սոցիալական անհավասարության դեմ:










































