Իսպանական ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ Մադրիդի «Ռեալ»-ի բրազիլացի կիսապաշտպան Կական առաջարկ է ստացել չինական «Շանհայ Շենհուա» ակումբից:
«Շանհայ Շենհուա»-ի նախագահը հայտարարել է, որ ցանկանում է իր ակումբը համալրել համաշխարհային ֆուտբոլի աստղերով: Չինացիները պատրաստ են տարեկան 9 մլն եվրոյի պայմանագիր առաջարկել Կակային, իսկ «Ռեալ»-ին խաղացողի տրանսֆերի դիմաց առաջարկում են 15 մլն եվրո:
Հիշեցնենք, որ բրազիլացու ծառայություններով հետաքրքրվում էր նաև «ՊՍԺ»-ն, սակայն «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարեց, որ չի ցանկանում բաց թողնել ֆուտբոլիստին:








































