Բուլղարական Sofiaecho.com կայքի փոխանցմամբ՝ Բուլղարիայի խորհրդարանը երեկ մերժել է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը։ Այդ բանաձևը խորհրդարանին ներկայացրել էր ազգայանական «Ատակա» կուսակցությունը։
Կուսակցության առաջնորդ Վոլեն Սիդերովն ընդգծել է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի առաջ քաշումը չի հանդիսանում տվյալ հարցի քաղաքականացման կամ էլ պատմությանը միջամտելու փորձ, և որ այն հիմնված է բանականության և պատմության ցավալի փաստերը ճանաչելու անհրաժեշտության վրա։
Նշվում է, որ ավելի վաղ բուլղարական մի շարք քաղաքներ՝ Պլովդիվը, Վառնան, Բուրգասն ու Ստարա-Զագորան, ընդունել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր։






































