66–ամյա բրիտանացի երգիչ Բրայեն Ֆերրին ամուսնացել է PR գործակալ Ամանդա Շեպարդի հետ: Նրանց պսակադրության արարողությունը տեղի է ունեցել Թերք ու Կայկքս ծովափում:
Ինչպես գրում է Экспресс газета-ն, նրանք արդեն 3 տարի է՝ միասին էին ապրում, և միայն հիմա են որոշել օրինականացնել իրենց հարաբերությունները: Բանն այն է, որ երգիչը վախենում էր, որ իր նոր ամուսնությանը հավանություն չեն տա առաջին ամուսնությունից ծնված չորս տղաները: Իսկ Ամանդան կարծում էր, որ ամուսինն անհանգստացել է, որ կինն իրենից 37 տարով փոքր է, և դա կարող է շատերին դուր չգալ:









































