Թունիսում արձանագրվել է հերթական ինքնահրկիզումը: Ինչպես գրում է ИТАР-ТАСС-ը, 46-ամյա կինը ինքնասպան է եղել ինքնահրկիզման միջոցով: Դեպքը տեղի է ունեցել Սֆակս քաղաքում: Այս շաբաթվա մեջ սա արդեն 4-րդ ինքնահրկիզման դեպքն է:
Հայտնի չէ, թե կինը ինչու է դիմել այդ քայլին։ Ոստիկանության ներկայացուցիչը նշել է, որ կնոջ մոտ եղել է հոգեկան խանգարում:
Ինքնահրկիզման դեպք է գրանցվել նաև Գաֆս քաղաքում: Երեք երեխաների հայրը փորձել է մտնել զբաղվածության հարցերով նախարարի մոտ, բայց նրան արգելել են: Դրանից հետո նա դիմել է ինքնահրկիզման:









































