«Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանի համոզմամբ, քիչ չեն այն հարցերը, որոնք խորհրդարանական ընտրություններից առաջ և հետո իրապես կարող են համախմբել խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությանը: Նման տեսակետ նա հայտնեց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:
«Այդ հարցերից մեկը զուտ տեխնիկական է, այն է՝ եթե ընդդիմությունն ընտրությունների արդյունքից դժգոհ լինի, դա կարող է լինել այն մեխը, որի շուրջ էլ, հնարավոր է, համագործակցեն ընդդիմադիր քաղաքական ուժերը: Մյուս գաղափարը, որի շուրջ կարող է համախմբվել ընդդիմադիր դաշտը, քաղաքական կյանքի ապագա զարգացումներն են, որոնք, ցավոք սրտի, այնքան էլ դրական չեն: Եթե մենք ազգովի չկարողանանք կողմնորոշվել մեր անելիքներում, մեզ շատ-շատ դժվար ժամանակներ են սպասվում»,- ասաց Արամ Կարապետյանը:









































