Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին հայտարարել է, որ եվրոյի ճգնաժամ չկա: Այսպիսի լավատեսական կարծիք նա արտահայտել է գերմանական Velt թերթին տված հարցազրույցում:
«Ոչ մի եվրոյի իճգնաժամ էլ չկա: Եվրոպական արժույթը դեռևս շատ ուժեղ է՝ առաջին հերթին շնորհիվ Եվրոպական Կենտրոնական բանկի և նրա անկախության»,- ասել է նա:
Մոնտին խոստովանել է, որ թեև եվրոն «վերելքներ ու անկումներ» է ունենում, սակայն ընդհանուր առմամբ միասնական եվրոպական արժույթը «շատ կայուն է մնում»:
«Իրոք, մի քանի եվրոպական երկրներ պարտքերի պատճառով այսօր տնտեսական ճգնաժամ են ապրում: Առանձին երկրներում այդ պարտքերը շատ մեծ են: Մեր հիմնական խնդիրն է միջոցներ մշակել ճգնաժամային իրավիճակը կարգավորելու համար»,- ասել է նա՝ ավելցնելով, որ ճգնաժամի պատճառը ոչ թե տնտեսության եվրոպական մոդելի թերություններն են, այլ այն եկել է ԱՄՆ-ից:
Բացի այդ, Մոնտին դրական է արտահայտնվել ֆրանս-գերմանական տնտեսական տանդեմի նկատմամբ, սակայն նշել է, որ դա բավարար չէ ամբողջ Եվրոպայի զարգացման համար: Գերմանիան և Ֆրանսիան «չպետք է իրենց շատ ավտորիտար պահեն, այդպիսի սխալ նրանք թույլ են տվել վերջին 10 տարիների ընթացքում»:
«Եվրոպային մի քանի կենտրոններ են պետք, իսկ դրանցից մեկը Իտալիան է»,- ընդգծել է Մոնտին:









































