Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մեկնել է ԱՄՆ՝ կապված ՄԱԿ ԱԽ-ում Ադրբեջանի ժամանակավոր (2 տարով) անդամակցությունն սկսելու հետ։
Այսօր Մամեդյարովը մասնակցելու է ՄԱԿ ԱԽ-ի ճեպազրույցին, որը նախագահելու է ՀԱՀ-ի արտգործնախարարը։ Բացի այդ, Մամեդյարովը վաղը մասնակցելու է ՄԱԿ ԱԽ-ի քննարկումներին, որը նախագահելու է ՀԱՀ-ի նախագահ Ջեյկոբա Զուման, և ելույթ է ունենալու։
Պլանավորված է, որ Նյու Յորքում Մամեդյարովն ունենալու է մի շարք երկկողմանի հանդիպումներ։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը ՄԱԿ ԱԽ ժամանակավոր անդամ է ընտրվել նախորդ տարվա հոկտեմբերի 24-ին։










































