Thursday, 04 06 2026
Անգամ ընտրության օրը պետք է սպասել ինտրիգների ռուսական կողմից. հունիսի 7-ից հետո էլ չեն հանդարտվի
Վաշինգտոնը խաղադրույք է կատարում Բաքվի վրա․ 8 միլիարդ դոլարի համաձայնագրեր է կնքվել Ադրբեջանի հետ
Ռուսաստանը կրկին միջուկային ապոկալիպսիսի սպառնալիք է հնչեցրել
2026-ի ճանապարհաշինական ծրագրերում գերակշռում են համայնքային և տեղական նշանակության ճանապարհները
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Շեյխա Նասեր Ալ Նուեյսը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունները
Հրդեհ Ծովագյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
Հայաստանն ու ՄԱԿ ՓԳՀ-ն ամրապնդում են համագործակցությունը միջազգային պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը
00:03
Իրանն ու ԱՄՆ-ն աշխատում են համաձայնագրի վերջնական ձևակերպումների վրա․ Արաղչի
Քաջարանից Ագարակ ձգվող հսկայական կամուրջներն ու թունելները վերափոխում են Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության անդամների հետ քննարկվել է ընտրական գործընթացի թափանցիկության գործում Հակակոռուպցիոն կոմիտեի դերը
23:39
Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին
Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը
23:36
Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել
ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանն ընտրություն կկատարի երկու երկրների եղբայրական հարաբերությունների ամրապնդման օգտին
Երևանում տելեգրամյան հավելվածի միջոցով ապօրինի թմրաշրջանառության դեպքով ձերբակալվել է չորս անձ
23:33
ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակության այցը Կիև սկսվել է ուկրաինացի զոհված զինվորների հիշատակին հարգանքի տուրքով
Որքա՞ն մարդ է մասնակցել այսօր կայացած «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
Արդի տեսահսկման համակարգ՝ Քրեակատարողական ծառայությունում
Մի՛ ընտրեք այլ երկրների ծառայող ուժերի
Տնտեսվարող սուբյեկտների գազի հաշվառման սարքերը կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիայի» հաշվին. ՀԾԿՀ որոշում
Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ
Ապամոնտաժվել է Դիմաց լեռան տարածքում տեղադրված կառույցը. Համբարձում Մաթևոսյան
Վանաձորում, Գյումրիում, Արարատում և Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 23-29-ը
Չենք տրվելու «ելակ կամ պետություն» կեղծ այլընտրանքին․ մենք անրդեն ընտրել ենք․ վարչապետ
ՊԵԿ-տնտեսվարող բաց երկխոսություն․ քննարկվել են կրիպտոակտիվների ոլորտի հարկային կարգավորումները

Բրյուսելն ուշադիր հետևում է Դինքի սպանության գործով դատաքննությանը

Եվրախորհուրդն ուշադրությամբ հետևում է «Ակոսի» խմբագիր Հրանտ Դինքի` 2007թ. սպանության գործի դատաքննությանը:
Ինչպես տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը, այս մասին նշված է Եվրախորհրդի մարդու իրավունքների գծով հանձնակատար Թոմաս Համարբերգի` երեքշաբթի հրապարակած զեկույցում:

«Արդարադատության համակարգի գործունեությունն ու մարդու իրավունքները Թուրքիայում» վերնագրված շուրջ 40-էջանոց այս փաստաթղթում Դինքի գործով դատավարությունը հիշատակվում է մոտ 10 անգամ` հիմնականում քննադատական լույսի ներքո:

Համարբերգն իր զեկույցում ընդգծում է, որ վերջին տարիներին թուրքական արդարատության համակարգը մի շարք բարելավումներ է արձանագրել, ինչը, սակայն, Դինքի սպանության գործի քննության վրա գրեթե չի անդրադարձել:

«Եվրոպայի խորհրդի հանձնակատարը ողջունում է անպատժելիության դեմ պայքարում թուրքական կողմի արձանագրած հաջողությունները` նախևառաջ մարդու իրավունքների խախտումների մասով:

Դրա հետ մեկտեղ, մի շարք խնդիրներ մնում են չլուծված, որոնք, մասնավորաբար, ի հայտ եկան գրող եւ լրագրող Հրանտ Դինքի սպանության գործի քննության ընթացքում»,- նշում է Համարբերգն իր զեկույցում` հավելելով. «Հարկ է, սակայն, նկատել, որ վերջին շրջանի աղմկահարույց դատավարությունների, այդ թվում` Դինքի սպանության գործի դատաքննության ընթացքում արձանագրված խախտումները նպաստեցին այս թեմայի վերաբերյալ հանրային տեղեկացվածության աճին»:

Համարբերգի պնդմամբ` Դինքի գործում առկա գլխավոր թերություններից մեկը սպանության կազմակերպիչների մասով քննության անբավարար ընթացքն է:

Որպես ասվածի ապացույց` Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը մատնանշում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 2010թ. կայացված վճիռը, որում հստակորեն նշված է, որ թուրքական պետությունը թերացել է Դինքի կյանքը պաշտպանելու հարցում:
«Այս խնդրի շուրջ մի շարք վարչական հետաքննություններ են անցկացվել, որոնցում, սակայն, Դինքի ընտանիքն այդպես էլ չի ներգրավվել»,- նշված է Եվրախորհրդի զեկույցում:

«Եվրախորհրդի մարդու իրավունքների գծով հանձնակատարը լրջորեն հետևել է Դինքի գործի ընթացքին, որում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մի շարք խախտումներ է հայտնաբերել: Թուրքական իշխանությունները պարտավորվել են վերացնել այդ բացթողումները»,- նշված է Թոմաս Համարբերգի զեկույցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում