Ամենայն հավանականությամբ ԱՄՆ-ին պատկանող անօդաչու սարքերից Պակիստանի տարածքին հասցված մի քանի հրթիռային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 3 զինվորական: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Պակիստանի հետախուզության պաշտոնական ներկայացուցչին:
Հետագա տեղեկություններից, սակայն, պարզվել է, որ զոհվածները զինվորականներ չեն, այլ «իսլամիստական խմբավորման» զինյալներ:
Ավիահարվածի է ենթարկվել Հյուսիսային Վազիրիստանի Միրանշա քաղաքը:
Տեղի ունեցածն այլ աղբյուրներից չի հաստավել:
Հիշեցնենք, որ 2011 թ. նոյեմբերի վերջին ՆԱՏՕ-ի ինքնաթիռների կողմից Պակիստանի անցակետին հասցված հարվածի հետևանքով զոհվել էր 24 զինվոր: Դրանից հետո խիստ սրվեցին ԱՄՆ-ի և Պակիստանի միջև հարաբերությունները: Պակիստանը պահանջեց ԱՄՆ-ից ազատել իր տարածքում գտնվող Շամսի ավիաբազան: