Ռուսաստանի ընդդիմադիր խմբերը երեքշաբթի օրը հայտնել են, որ պատրաստվում են մյուս ամիս Կրեմլի մոտ կայանալիք հանրահավաքին` մեծացնելով ճնշումը վարչապետ Վլադիմիր Պուտինի դեմ:
Հիշեցնենք, որ վարչապետի դեմ արդեն մի քանի անգամ մեծ ցույցեր են կազմակերպվել անցած տարի դեկտեմբերի 4-ի խորհրդարանական ընտրություններից հետո, որտեղ Պուտինի կուսակցությունը հաղթանակ տարավ: Սակայն, ինչպես բազմիցս նշվել է, ցուցարարները և միջազգային դիտորդները պնդում են, որ ընտրությունները անցել են խախտումներով և խարդախություններով:
Reuters-ը հաղորդում է, որ ազատական ընդդիմության առաջնորդ Վլադիմիր Ռիժկովն ասել է, թե ցուցարարները փետրվարի 4-ին Մոսկվայում և Ռուսաստանի այլ քաղաքներում ցույցերի անցկացման թույլտվություն կխնդրեն:
Facebook-ում և այլ սոցիալական ցանցերում 17000 մարդ արդեն հայտնել է, որ մասնակցելու է Մոսկվայի հանրահավաքին:











































