Այս տարվա առաջին հաստատված տորնադոն տեղի է ունեցել երեկ` ԱՄՆ-ի Տեխաս նահանգում:
Live Science-ը հայտնում է, որ տորնադոյի պատճառով առաջացած սարսափելի եղանակը և մեկ այլ պտտահողմ վնասների պատճառ են դարձել Գալվեսթոն, Հյուսթոն և այլ քաղաքների շրջակայքում:
Փոթորիկների կանխատեսման կենտրոնի հաշվետվության համաձայն՝ երեկ Գալվեսթոնի մոտակայքում երկու պտտահողմ է տեղի ունեցել:
Կենտրոնը փորձում է պարզել, թե որքան վնաս է եղել երեկ և կանխատեսել հնարավոր նոր տորնադոները:
Չնայած որ Տեխասում տորնադոների հիմնական եղանակը գարունն է, դրանք կարող են սկսվել նաև ավելի վաղ։











































