OnLive-ի նոր՝ Desktop ծրագիրը հնարավորություն է տալիս Apple-ի iPad-ը դարձնել PC: Այլ կերպ ասած՝ այս ծրագրի միջոցով հնարավոր կլինի Windows-ի էկրանը տեսնել iPad-ի վրա` իր բոլոր ծրագրերով, ինչպիսիք են Word-ը և Excel-ը:
Daily Mail-ը հաղորդում է, որ այս նոր ծրագիրն անվճար է և հասանելի կլինի հունվարի 12-ից:
Նշենք, որ շատ այլ ծրագրեր նախկինում փորձել են «Windows-ը iPad բերել», բայց դա հնարավոր է եղել միայն Windows-ի էկրանը կրկնապատկելու միջոցով: Onlive-ն առաջինն է, որի ծրագրի համար հարկավոր չէ PC գնել:









































