Thursday, 11 06 2026
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել
Ոչ թե ինքնասպանություն է եղել, այլ՝ ամուսինները պատուհանից դուրս էին նետել
20:30
Կատարը դատապարտել է Իրանի հարձակումները Հորդանանի, Քուվեյթի և Բահրեյնի վրա
20:20
«Արարատ-Արմենիա»-ի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին
Առաջիկա ժամերին հորդառատ անձրևներ կդիտվեն Հրազդան և Սևան քաղաքներում
Ովքեր են շնորհավորել Նիկոլ Փաշինյանին
19:50
Լիտվան հակամարտության ավարտից հետո զինվորականներ կուղարկի Հորմուզի նեղուցում առաքելության համար
ՊՆ-ում բարեփոխումները շարունակվում են. Պապիկյան
19:30
ԵՄ-ն առաջիկա գագաթնաժողովում կարող է հավանություն տալ Ուկրաինայի անդամակցության բանակցություններին. Կոշտա
Հաստատվել են արտահանման ծավալի փոխհատուցման նոր սահմանաչափեր
19:10
Կանադան հայտարարել է, որ կշարունակի ռազմական օգնություն ցույց  տալ Ուկրաինային
ԶՊՄԿ-ն միացել է ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրին
18:50
Առնվազն 22 մարդ է զոհվել Պակիստանում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով
18:44
Հայէկոնոմբանկը գործարկում է անքարտ կանխիկացում ծառայությունը
Հարկադիր կատարողը՝ փոփոխվող աշխարհի առաջնագծում. նշվում է Հարկադիր կատարողների համաշխարհային օրը
18:35
Կոնվերս Բանկի և Mastercard-ի նոր առաջարկը՝ մինչև 10% քեշբեք և 5000 դրամի պրոմոկոդ Yandex Go-ում

Էթիկական առավոտ

Հունվարի 10-ը Հայաստանի կյանքում նշանավորվել է նոր հանձնաժողովի ստեղծմամբ՝ Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողով, որը հասկանալիորեն պետք է զբաղվի բարձրաստիճանների էթիկայի հարցերով: Ի՞նչ է տալու այդ հանձնաժողովը Հայաստանին իրականում: Թե ինչի համար է այն ստեղծվել, տեսական առումով պարզ է բոլորին։ Բայց իրականում, հանձնաժողովն արդյո՞ք հանդիսանալու է այն կառույցը, որից ազդված պետք է բարձրաստիճան պաշտոնյաները հետևեն իրենց էթիկային: Դրա համար նախ՝ երևի թե պետք է պարզել, թե ինչ ասել է «բարձրաստիճան պաշտոնյայի էթիկա», ինչ ենք մենք և պաշտոնյաները հասկանում դրա տակ: Այսինքն, «էթիկա» ասելով՝ մենք նույն բա՞նն ենք պատկերացնում, ինչ պաշտոնյաները, թե՞ նրանց համար էթիկան ունի բոլորովին այլ չափանիշներ, կամ էլ գուցե տեսք, գին, արժեք:

Այս առումով՝ պարզ է, որ չկա համընդհանուր կոնսենսուսային սահմանում, ինչը հանձնաժողովին և այն ստեղծողներին տալու է մանևրի մեծ հնարավորություն: Օրինակ, Լիսկան ապտակում է մեկին: Դա էթիկայի խախտո՞ւմ է, թե՞ ոչ: Հանրությունը համարում է, որ դա էթիկայի խախտում է, իսկ, օրինակ, նրա պաշտոնյա գործընկերները համարում են, որ ոչ մի էթիկայի խախտում էլ չկա: Մասնավորապես, Սիլվա Համբարձումյանի դեպքի առումով՝ հենց այդպես էլ համարեցին: Այլապես, եթե այդպես չեն համարել, շատ դժվար է ասել, թե ինչպես է Լիսկան մինչև այսօր պաշտոնավարում առանց որևէ նկատողության անգամ, առանց հարազատ կուսակցության և նրա կուսակցապետ Սերժ Սարգսյանի գնահատականի կամ դիտողության:

Մի՞թե էթիկայի հանձնաժողովի բացակայությունն էր Սերժ Սարգսյանին և ՀՀԿ-ին խանգարում գնահատական տալ Լիսկայի արարքին կամ գոնե նկատողություն անել՝ կնոջը հարվածելու համար: Մի՞թե պետք է էթիկայի հանձնաժողով լիներ, որ Սերժ Սարգսյանի կամ ՀՀԿ–ի համար պարզ լիներ Լիսկայի ոչ էթիկական պահվածքը: Ահա այս ամենը հուշում են, որ բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի և հասարակության էթիկայի պատկերացումները միմյանցից տրամագծորեն տարբեր են: Եվ չնայած Սերժ Սարգսյանը նորաստեղծ հանձնաժողովի անդամներին հորդորել է լսել հասարակության ձայնը, այնուամենայնիվ, հազիվ թե այդ հանձնաժողովը պաշտոնյաներին դատի ըստ հանրային պատկերացումների, առավել ևս, որ այդ հանձնաժողովի անդամներին նշանակում են հենց բարձրաստիճան պաշտոնյաները, այսինքն ներկայացնում են նրանք, իսկ նշանակում է նախագահը: Այսինքն, շատ մեծ է հավանականությունը, որ մենք ստանում ենք ընդամենը մի հերթական ձևական կառույց, ինչպես օրինակ՝ Հանրային խորհուրդ կոչվածը, որը շատ կարճ ժամանակում ապացուցեց իր մեռելածին լինելը՝ բացարձակապես ոչ մի նշանակություն և դերակատարություն չունենալով երկրի կառավարման գործում՝ հասարակության դերի բարձրացման առումով:

Բանն այն է, որ արհեստածին մարմինները միշտ էլ այդպես արագորեն բացահայտում են իրենց սնանկությունը: Իսկ ինչո՞վ են այդ մարմիններն արհեստական: Դրանք արհեստական են նրանով, որ ստեղծվում են պետական ինստիտուտներին զուգահեռ: Օրինակ, Հանրային խորհուրդը ստեղծվում է հանրային ներկայացուցչական մարմնին՝ խորհրդարանին զուգահեռ: Այսինքն, ընտրությունը կեղծվում է, հասարակության քվեն խեղվում է, դրա փոխարեն ստեղծվում է ինչ–որ Հանրային խորհուրդ, որը պետք է հասարակության ձայնը հասցնի իշխանությանը: Բայց չէ՞ որ պետությունը սահմանադրորեն ստեղծել է խորհրդարան և ՏԻՄ կառույցներ, որոնք ընտրվում են հասարակության քվեի միջոցով, ըստ օրենքի՝ իհարկե: Չէ՞ որ դրանք են հասարակության ձայնով ձևավորվող կառույցները, էլ ինչու ստեղծել արհեստական ինչ–որ Հանրային խորհուրդ: Երբ երկրում չի գործում ընտրության ինստիտուտը, էթիկայի ինստիտուտն էլ դառնում է բացարձակապես անիմաստ, քանի որ էթիկայի լավագույն գնահատականը տալիս է քաղաքացիական հասարակությունը՝ իր քվեով: Եթե պաշտոնյան չի համապատասխանում ինչ–որ չափորոշիչների, եթե պաշտոնյան «աչքի է ընկնում» էկզոտիկ ինչ–որ սովորություններով, կամ ցոփությամբ և ցինիզմով, ապա թե՛ նա, թե՛ նրա համար պատասխանատու քաղաքական ուժը պարզապես կորցնում են ընտրությանը: Դրանից ավելի լավ մեխանիզմ հնարելը թերևս դժվար է, և ավելորդ, արհեստական:

Ահա թե ինչու Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովն իր տրամաբանության մեջ պարզապես արհեստական է և, եթե անգամ աշխատի էլ՝ ինչ–որ առումով, միևնույն է, պաշտոնյաների վարքուբարքը լինելու է ոչ թե հասարակության, այլ իշխանական բուրգի գագաթի վերահսկողության ներքո: Մինչդեռ գլխավոր խնդիրն այն է, որ իշխանությունը, իր վարքով ու բարքով, վերահսկվի հասարակությամբ: Իսկ դրա փոխարեն մենք ստանում ենք մի մեխանիզմ, երբ իշխանությունն է վերահսկում ինքն իրեն: Ինչ խոսք, այս ամենով հանդերձ, նորաստեղծ կառույցն ինքին հանդիսանում է նաև ներիշխանկական նոր իրավիճակի վկայություն, երբ այլևս չի գործում պայմանավորվածությունների նախկին համակարգն ու ըստ էության կարիք կա կանոնակարգել ներիշխանական քաոսը: Այսինքն, այնուհանդերձ, իհարկե՝ ոչ հասարակության համար, բայց իշխանությունն ինչ–որ քայլեր անելու է համակարգի դեմ, անկասկած, համակարգի իսկ ձեռքով: Սա լիովին տեղավորվում է Հայաստանի ներկայիս իրավիճակի տրամաբանության մեջ, երբ իրավիճակը փոխվում է ներիշխանական խմորումների առկայության արդյունքում, երբ ի հայտ են գալիս համակարգային ճաքեր: Սակայն, այդպիսին է համակարգային ճգնաժամի տրամաբանությունը՝ երբ համակարգը սպառել է իրեն, ապա այն կա՛մ հանրությունն է կազմաքանդում, կա՛մ համակարգը կազմաքանդվում է ինքն իրեն:

Ներկայումս ակնհայտ է, որ կազմաքանդողը հասարակությունը չէ, քանի որ հասարակությունը չնայած քաղաքացիական ակտիվության օղակներին, այդուհանդերձ, ընդամենը հանդիսանում է կազմաքանդման գործընթացի ուղեկից կամ հարակից գործոն, հավելյալ նպաստող հանգամանք, իսկ բուն կազմաքանդումը տեղի է ունենում իշխանության ներսից: Դժվար է ասել, թե որն է ավելի լավ՝ երբ համակարգն ինքն իրե՞ն է քանդում՝ հարկադրված, անելանելիությունից դրդված, թե՞ երբ կազմաքանդում է հասարակությունը: Բայց, խնդիրն այստեղ այն է, որ եթե անգամ հասարակությունը կազմաքանդման գործընթացի հիմնական մասնակիցն ու շարժիչն էլ չէ, ապա գոնե պարտավոր է լինել հետկազմաքանդման իրավիճակին ամենապատրաստ սուբյեկտը:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում