Տեղական և դաշնային իշխանությունները հայտնում են, որ երկուշաբթի օրը Մեքսիկայի արևմուտքում գտնվող հանրախանութներից մեկի մոտ ոստիկանությունը մահացած մարդկանց 13 մարմին է հայտնաբերել:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, ամենայն հավանականությամբ, բախում է տեղի ունեցել թմրամիջոցների երկու կարտելների խմբերի միջև, որոնք շարունակական պատերազմի մեջ են գտնվում։
Զոհերը, որոնք հայտնաբերվել են կիսամերկ, իսկ նրանց մարմինների վրա սպառնալից հաղորդագրություններեն եղել, հայտնաբերվել են Զիտակուառո քաղաքում, որը գտնվում է Մեխիկոյից 160 կիլոմետր հեռավորության վրա:
Տեղական շտապօգնության աշխատակիցները հայտնել են, որ մարմինները, որոնցից առնվազն երեքը դեռահասներ են եղել, կազմալուծման նշաններ են ցույց տվել, որը նշանակում է, որ նրանք ավելի վաղ են սպանվել, բայց միայն երկուշաբթի օրն առավոտյան են նրանց գցել ու թողել դրսում:








































