TRT Haber-ի փոխանցմամբ, Եվրամիության հարցերով պետնախարար, ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցով գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը հայտարարել է, որ Թուրքիան «չի վախենում» իր պատմության հետ առերեսվելուց և «պատրաստ» է նոր քննարկում սկսել, սակայն դրա համար պետք է, որ Հայաստանը բացի իր արխիվները.
«Թուրքիան մշտապես Հայաստանին կոչ է անում բացել իր պատմական արխիվները։ Տվյալ հարցում Թուրքիայի հետ համաձայն կամ դեմ հանդես եկող երկրները պետք է բացեն իրենց արխիվները։ Ինչ վերաբերում է Սարկոզիի այն մտադրությանը, որ Հայոց ցեղասպանության հերքումը պետք է քրեականացվի ԵՄ անդամ երկրներում, ապա ԵՄ երկրները լրջորեն չեն վերաբերվի դրան»։











































