Հունվարի 9-ին` ժամը 19.00-ին, Մեղրիի պահածոների գործարանի տնօրենից ոստիկանության Մեղրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ դեկտեմբերի 29-ից մինչև հունվարի 9-ն ընկած ժամանակահատվածում գործարանի պահեստից գողացել են 8 էլեկտրական շարժիչ, ամբարձիչի կառավարման վահանակ, տարբեր սարքեր, խառատային հաստոցի կտրիչներ, անագի ձուլակտորներ, պղնձյա լարեր և այլ ապրանքներ` պատճառելով 800.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Ալվանք գյուղի 33-ամյա բնակիչ, որը բերման է ենթարկվել և ձերբակալվել:
Կատարվում է նախաքննություն:










































