Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը իրազեկում է, որ Երևան քաղաքում տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկներն ու արագաչափ սարքերը գործարկվելու են 2012թ. հունվարի 16-ից:
Տեսախցիկները տեղակայված են Աբովյան-Կորյուն,
Կոմիտաս-Վաղարշյան, Բաղրամյան-Մոսկովյան,
Բաղրամյան-Պռոշյան, Մաշտոց-Թումանյան, Մաշտոց-Ամիրյան, Խանջյան-Տիգրան Մեծ,
Խանջյան-Սայաթ Նովա, Արշակունյաց-Գրիգոր Լուսավորիչ, Արշակունյաց-Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկներում:
Արագաչափ սարքերը տեղակայված են Իսակովի,
Արշակունյաց, Մյասնիկյան, Թբիլիսյան, Աթենքի, Բագրատունյաց, Սարալանջի, Աճառյան,
Լենինգրադյան փողոցներում և Երևան-Սևան ավտոճանապարհին (Երևան քաղաք մուտք գործող ուղղության վրա):
Միաժամանակ, ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ կարճ ժամանակահատվածում Երևան քաղաքի այլ փողոցներում նույնպես տեղադրվելու են նման սարքեր, ինչի մասին հանրությունը պարբերաբար կիրազեկվի:
Ոստիկանությունը հորդորում է բոլոր վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:










































