The Black Keys, Radiohead խմբերը, ինչպես նաև Սնուփ Դոգը և Դոկտոր Դրեն լինելու են 2012 թվականի ԱՄՆ խոշորագուն Coachella փառատոնի հանրահայտ դեմքերը: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, այս մասին հունվարի 9-ին հայտարարել են միջոցառման կազմակերպիչները:
Բացի այդ, փառատոնին ելույթ են ունենալու ամերիկյան Bon Iver ֆոլկ-խումբը, բրիտանական Florence and the Machine, Arctic Monkeys и Pulp խմբերը: Պլանավորված է նաև շվեդական Swedish House Mafia խմբի, բրիտանացի երգիչ Նոել Գալաղերի, ֆրանսիացի դիջեյ Դևիդ Գետտայի և վերջերս վերամիավորված տեխասյան At the Drive-In ռոք-խմբի համերգները:
Coachella փառատոնը տեղի է ունենում Լոս Անջելեսից 209 կմ արևելք` կալիֆոռնիական հովտում: Փառատոնը 13 տարվա մեջ առաջին անգամ է, որ բաժանվելու է երկու մասի և տեղի է ունենալու երկու շաբաթ` հանգստյան օրերին` ապրիլի 13-15-ին և 20-22-ին: Միջոցառումների տոմսերը վաճառքի են հանվել 2011 թվականի մայիսին:
Անցած տարի փառատոնի հանրահայտ դեմքերն էին Կայնե Վեստը, The Arcade Fire և Kings of Leon խմբերը: Միջոցառումը այցելել է ավելի քան 90 հազար մարդ:






































