«Հայացք» մամուլի ակումբում այսօր հյուրընկալվել էր ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Հովհաննես Սահակյանը, որը խոսեց առաջիկա ներքաղաքական զարգացումների, 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցման նպատակահարմարության մասին:
«Սահմանադրությունը չի արգելում որևէ մեկին ընդգրկվել համամասնական կամ մեծամասնական ցուցակում»,- նշեց ՀՀԿ-ական պատգամավորը` պատասխանելով գործարար պատգամավորների` մեծամասնական, թե համամասնական ցուցակում ընդգրկվելու հնարավորությունների վերաբերյալ հարցին:
Հարցին` ինչպե՞ս կմեկնաբանեք այն, որ Երևանի տարբեր համայնքներում անգամ Ձմեռ պապերն էին ՀՀԿ-ական դրոշներով, ՀՀԿ պատգամավորը պատասխանեց. «Ես դրան նորմալ եմ վերաբերվում, քարոզչությունը չի արգելվում, կարող է նաև Ձմեռ պապը ՀՀԿ-ականի հագուստ կրել և բուկլետներ բաժանել»:











































