«Երևանի քաղաքապետի գլխավոր առաքելությունը, ինչպես երևում Է, ոչ թե քաղաքի հարցերով զբաղվելն Է, այլ կուստոմսեր բաժանելը»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Տարոն Մարգարյանը նշանակվելու օրվանից զբաղված Է այս առաքելությամբ, ինչը նույն ծանրաբեռնվածությամբ անում Էր, երբ դեռ տեղակալ Էր: Հանրապետական կուսակցությունը նրան չխնայեց անգամ նախատոնական օրերին, երբ նա խիստ զբաղված էր մայրաքաղաքի արդուզարդով:
Մեզ հասած տեղեկություններով` դեկտեմբերի վերջին օրերին ՀՀԿ-ն Տարոն Մարգարյանի ձեռամբ «ափալ-թափալ» կուսակցականացրել է մանկավարժական կոլեկտիվներին: Նույնիսկ այն դպրոցների կոլեկտիվներին, որտեղ տնօրեններն ՕԵԿ անդամներ են կամ՝ էին: Մի խոսքով, տնօրեններին հանձնարարվել է նախապես ցուցակներ կազմել, ապա մանկավարժներին ուղարկել Են լուսանկարվելու՝ կուստոմսերի համար:
Տեխնիկական հարցերն ավարտին հասցնելու համար բոլորին հրահանգել են հավաքվել թաղապետարաններում, որ քաղաքապետից ստանան իրենց կուստոմսերը»:











































