«Հրապարակ»-ը գրում է. «Թեև ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը որոշել էր խնայողություն անել նախարարության տոնածառի խաղալիքների հարցում և աշխատակիցներին պատվիրել էր երկուական խաղալիք բերել տնից՝ նախարարության տոնածառը զարդարելու համար, Նոր տարվա հետ կապված՝ բավական մեծ պրեմիաներ է տվել աշխատակիցներին, ինչից վերջիններս գոհ են»:
Թերթին հասած տեղեկություններով՝ նախարարության վարչության պետերն օրինակ՝ 1 մլն դրամ պրեմիա են ստացել:






































