Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդն այսօր ասել է, որ միասեռականների ամուսնությունն այն մի քանի վտանգներից է, որոնք սպառնում են ավանդական ընտանիքի մոդելին` դրանով իսկ վտանգելով «մարդկության ապագան»:
Chicago Tribune News-ը գրում է, որ Բենեդիկտոս 16-րդը միասեռականների ամուսնության վերաբերյալ իր խստագույն մեկնաբանություններն արել է Վատիկանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսին ուղղված ամանորյա ուղերձի ընթացքում: Նա նաև քննարկել է աշխարհին սպառնացող որոշ տնտեսական և հասարակական խնդիրներ:
Նա աշխարհի գրեթե 180 երկրների դիվանագետներին ասել է, որ երեխաների կրթության համար պատշաճ պայմաններ են հարկավոր, որոնք միայն հնարավոր են ընտանիքում, որը հիմնված է կնոջ և տղամարդու ամուսնության վրա:
Հիշեցնենք, որ Վատիկանի և կաթոլիկ պաշտոնյաներն ամբողջ աշխարհում բողոքել են Եվրոպայում և աշխարհի այլ զարգացած երկրներում միասեռականների ամուսնության օրինականացման դեմ:







































