Սիրիայի զինվորներն այսօր Հոմս քաղաքում կրակել են ցուցարարների վրա այն ժամանակ, երբ Արաբական երկրների լիգայի դիտորդները շրջում էին տարածքով` ստուգելու համար, թե արդյո՞ք նախագահ Բաշար Ալ-Ասադի իշխանությունը կատարում է 10 ամիս տևող արյունահեղությունները դադարեցնելու իր խոստումը:
Associated Press-ը հաղորդում է, որ մայրաքաղաք Դամասկոսում հազարավոր մարդիկ աղոթել են նրանց համար, ովքեր զոհվել են անցած տարի մարտից սկսված ապստամբությունների ընթացքում: Քրիստոնյա և մուսուլման կրոնական առաջնորդները ներկա են գտնվել արարողությանը:
Հիշեցնենք, որ Արաբական երկրների լիգայի 165 դիտորդները պարտավորված էին ամեն ինչ անել երկրում բռնությունները դադարեցնելու, քաղաքներից զորքերի հեռացման և քաղբանտարկյալների ազատազրկման համար: Նրանք նաև պետք է ապահովեին մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների և լրագրողների մուտքը երկիր: Սիրիան համաձայնել էր այս ծրագրին անցած տարի դեկտեմբերի 19-ին:







































