Հայտնի խոհարարն այսօր իր կայքում ներողություն է խնդրել այն բանից հետո, երբ նրան ձերբակալել էին ինքնասպասարկման խանութից գողություն անելու համար:
Associated press-ը հաղորդում է, որ Էնթոնի Ուորել Թոմսոնը ձերբակալվել էր ուրբաթ օրն այն բանից հետո, երբ ոստիկանությանը հայտնել էին, որ վերջինս Լոնդոնի արևմուտքում գտնվող Tesco խանութից գինի և պանիր է գողացել:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ Սուրբ Ծննդյան ընթացքում խոհարարի կողմից ևս հինգ տարբեր իրավախախտումներ են եղել, որի պատճառով էլ նրան ուրբաթ օրը ձերբակալել են:
Իր կայքում արված հայտարարության մեջ, 60-ամյա խոհարարը, ով մասնակցել է Ready Steady Cook հաղորդմանն, ասել է, որ ցավում է իր գործած սխալների համար:







































