Գերմանական Volkswagen հայտնի ավտոարտադրող ընկերությունը 2011 թվականի ընթացքում վաճառել է 8156 մլն ավտոմեքենա: Այս ցուցանիշը 14 %-ով ավել է անցած տարվա ցուցանիշից:
Ինչպես գրում է «Ազատություն»ռադիոկայանի ռուսական ծառայությունը, 2011 թվականի եկամուտների ծավալով Volkswagen-ը գերազանցել է ճապոնական Toyota ընկերությանը: Սա հիմնականում կապված է Ճապոնիայում տեղի ունեցած ցունամիի հետ: Toyota ընկերությունը 2011 թվականին վաճառել է 7.9 մլն ավտոմեքենա:
Աշխարհի խոշոր ավտոարտադրողների եռյակի մեջ առաջին տեղը գրավում է General Motors-ը: Ընկերությունն անցած տարվա ընթացքում վաճառել է 9 մլն մեքենա:











































