Փարիզում մահացել է արևմտաաֆրիկյան Գվինեա-Բիսաուի նախագահ, 65—ամյա Մալամ Բացաի Սանհան: Այս մասին հայտնում է BBC-ն:
Նրան հիվանդանոց էին տեղափոխել մեկ ամիս առաջ: Հիվանդանոց տեղափոխելու պատճառներն անհայտ են:
Հիշեցնենք, որ Մալամ Բացաին 2009 թվականին նախկին նախագահի սպանությունից հետո դարձել էր Գվինեա-Բիսաուի նախագահը:







































