Վրացական «Ախալի Թաոբա» («Նոր սերունդ» ) թերթի փոխանցմամբ, Վրաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Բասսը կանոնավոր հանդիպումներ է ունենում ընդդիմադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի հետ։ Թերթի աղբյուրները հայտնում են, որ նրանք հանդիպում են գրեթե ամեն օր։
Մինչդեռ պաշտոնապես հաղորդվել է, որ Ջոն Բասսը երկու անգամ է հանդիպել Բիձինա Իվանիշվիլիի հետ։ Աղբյուրները նշում են, որ այդ հանդիպումներում քննարկվում են Իվանիշվիլիի վարած քաղաքականությունն ու ապագա պլանները։
Թերթն ընդգծում է, որ Բասսի ու Իվանիշվիլիի հանդիպումները չափազանց նյարդայնացնում են ԱՄՆ վստահությունը կորցնող նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին։









































