Հոնկոնգի կառավարության նոր համալիրում քաղաքի սանիտարական ծառայությունները անցկացրել են դեզինֆեկցիա: Այս շենքում, որտեղ վերջերս տեղափոխվել էին գլխավոր գերատեսչությունները և տեղական իշխանությունների օրգանները, հայտնաբերվել է բակտերիա` լեգիոնելա:
Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС գործակալությունը, խոսքը այսպես կոչված՝ «լեգեոներների հիվանդության» մասին է:
Իշխանությունների և մասնագետների համար հարցական է մնում այն, թե ինչպես է միկրոօրգանիզմը հայտնվել այս գերժամանակակից շենքում: Այն շահագործման է հանձնվել ընդամենը հինգ ամիս առաջ:
Փորձաքննությունը ցույց է տվել, որ կուտակված բակտերիաներ հայտնաբերվել են համալիրի միանգամից 12 տարբեր վայրում: