Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն հայտարարել է, որ ԱՄՆ-ին ձեռնտու է Վրաստանում ընդդիմադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի իշխանության գալը.
«Եթե Վրաստանն ավելի թուլանա և կորցնի նոր տարածքներ, ինչի վտանգն առկա է, ապա դա կուժեղացնի Ռուսաստանին։ Ուժեղ Ռուսաստանը ձեռնտու չէ ԱՄՆ-ին։ Այդ պատճառով էլ ԱՄՆ-ի համար նախընտրելի է Վրաստանում այնպիսի փոփոխությունների իրագործումը, որոնք անհրաժեշտ են մեր երկրի կայունության համար։ Ներկայիս դրությամբ Բիձինա Իվանիշվիլին միակ մարդն է, որը կարող է քաղաքական ու տնտեսական կայունություն ապահովել Վրաստանում»։
Ի դեպ, վրացական լրատվամիջոցները նշում են, թե Վրաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Բասսը կանոնավոր գաղտնի հանդիպումներ է ունենում Բիձինա Իվանիշվիլիի հետ
Հիշեցնենք, որ ավելի վաղ Շևարդնաձեն Իվանիշվիլիին անվանել էր Վրաստանի փրկիչ։











































