News Georgia-ի փոխանցմամբ՝ Բաթում մեկնող «Ֆորդ» տիպի միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և վայր ընկել 200 մետր բարձրությունից։ Միկրոավտոբուսում գտնվել է 11 ուղևոր։ Նրանցից երկուսը՝ ուսանողներ Կետինո Շավաձեն և Նաթիյա Կոչալեձիեն, զոհվել են տեղում։
Մնացած 9 ուղևորները ստացել են բազմաթիվ մարմնական վնասվածքներ։ Նրանք տեղափոխվել են բաթումյան «Մեդինա» կլինիկա։ Նրանցից 4-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր։ Վթարի պատճառները պարզվում են։ Նախնական տեղեկություններով՝ վթարի մեղավորը միկրոավտոբուսի վարորդն է։









































