Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այսօր Բեռլինում հանդիպում կունենա Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ: Ինչպես հաղորդում է BBC-ն, հանդիպման գլխավոր թեման կլինի Եվրոպայի պարտքային ճգնաժամի հաղթահարմանն ուղղված քայլերի մշակումը:
Բացի այդ, երկու երկրների առաջնորդները կքննարկեն ԵՄ-ում նոր աշխատատեղեր ստեղծելուն և երկրներում բյուջետային կարգավորումն պւժեղացնելու ուղղված քայլերը: Օրակարգում դրված է նաև Եվրոպայում ֆինանսական գործողությունների վրա հարկեր սահմանելու հակասական ծրագրերը:






































