Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը հայտարարել է ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ևս մի քանի լրտեսի ձերբակալության մասին։
Իրանի տեղեկատվության, անվտանգության ու հետախուզության (ԷԹԵԼԱԱԹ) նախարար Հեյդար Մոսլեհին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ երեկ իրենց աշխատակիցները, անցկացրած գործողությունների արդյունքում, ձերբակալել են մի քանի մարդու.
«Այդ մարդիկ աշխատում էին ԿՀՎ-ի օգտին։ Նրանք պլանավորել էին քայքայիչ գործունեություն ծավալել մարտի 2-ին Իրանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Ինտերնետում և սոցցանցերում քարոզչության միջոցով նրանք ցանկացել են խաթարել ընտրությունների ընթացքը։ Այն բանից հետո, ինչ տեղեկատվություն ստացանք այդ անձանց լրտեսական գործունեության մասին, մենք ձերբակալեցինք նրանց»։







































