BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ իրանական ծագում ունեցող 28-ամյա ամերիկացի լրտես Ամիր Միրզա Հեքմաթիին դատապարտել է մահապատժի։ Հեքմաթին մեղադրվում է ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) հետ համագործակցության մեջ։ Դեռևս հայտնի չէ, թե ինչ եղանակով է ի կատար ածվելու նրա մահապատիժը։
Հիշեցնենք, որ Հեքմաթին Իրան մուտք գործելիս ձերբակալվել էր նախորդ տարվա դեկտեմբերի կեսերին։ Դրանից հետո ամերիկյան կողմը 3 անգամ պահանջել է ազատ արձակել նրան։