«Տոտտենհեմ»-ի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հանդիսանում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր տրանսֆերային նպատակը: Այդ մասին հաղորդում է Daily Mail-ը:
Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ լոնդոնյան ակումբը հրաժարվեց 30 մլն ֆունտի դիմաց Խորվաթիայի հավաքականի 26-ամյա կիսապաշտպանին վաճառել «Չելսի»-ին:
Սպասվում է, որ «մանկունիացիներ»-ը խաղացողի տրանսֆերի դիմաց կառաջարկեն 50 մլն ֆունտ: Անգլիայի ընթացիկ առաջնությունում Մոդրիչը խփել է 1 գնդակ և կատարել է 3 արդյունավետ փոխանցում:


































