«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կարծում է, որ Մադրիդի «Ռեալ»-ն ուժեղ է «Բարսելոնա»-ից: Այդ մասին նա հայտարարել է իսպանական մամուլին տված հարցազրույցի ժամանակ.
«Սպորտի իմաստն այն է, որ դու պետք է գերազանցես քեզնից ավելի ուժեղ հակառակորդին, իսկ մեր դեպքում դա «Ռեալ»-ն է: Իսպանիայի առաջնությունում ներկայիս իրավիճակը մեզ համար մարտահրավեր է: Մենք պայքարելու ենք հնարավոր բոլոր տիտղոսները նվաճելու համար»:
Նշենք, որ տվյալ պահին «Ռեալ»-ը 6 միավորով գերազանցում է «Բարսելոնա»-ին, սակայն ի տարբերություն մայրաքաղաքային ակումբի, կատալոնացիները դեռ չեն անցկացրել Լա Լիգայի 18-րդ տուրի իրենց հանդիպումը, որը տեղի կունենա վաղը` Երևանի ժամանակով 00:30-ին` «Էսպանյոլ»-ի հետ:
«Էսպանյոլ»-ի նկատմամբ հաղթանակը Իսպանիայի առաջնության շրջանակներում Գվարդիոլայի գլխավորությամբ կդառնա «Բարսելոնա»-ի 100-րդ հաղթանակը: